4-ամյա երեխային տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ Ոսկեհասկում քաղաքացիների վրա շան հարձակման վերաբերյալ

Աստղիկ Խաչատրյան 16.07.2024 - 21:01
16.07.2024 - 21:01 դիտում

Հուլիսի 16-ին Շիրակի մարզի  Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել է քաղաքացիների վրա: Հինգ անձ տեղափոխվել է հիվանդանոց։

Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ տուժածներից 4-ն արդեն դուրս են գրվել։

«4-ամյա երեխային տեղափոխել են Երևան։ Վիճակը ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպռնում, գիտակցությունը տեղն է։ Մյուսները վիրակապվել են, բայց արդեն տանն են, նրանց մոտ լուրջ վնասվածքներ չկան»,-ասաց նա։

Մուշեղ Սահակյանը նշեց, որ այս պահին այլ տեղեկությունների չի տիրապետում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ