3 պետության դեմ ենք կռվում, չեն հաղթելու մեզ, որտեղից ուզում են զենք բերեն. կամավոր Հարություն Բաղդասարյան

Հրաչ Սահակյան 20.10.2020 - 23:11
20.10.2020 - 23:11 դիտում

Մեր խնդիրը մարտի դաշտում շատ լավ կատարում ենք: Զենքը շատ է, տղերքով դուխավորված կռվում ենք, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախկին պայմանագրային զինծառայող, այժմ կամավոր Հարություն Բաղդասարյանը:

«Ի՞նչ անենք, երեք պետության դեմ կռվում ենք: Բաց մեզ չեն հաղթելու՝ որտեղից ուզում են թող բերեն: Զենք էլ ունենք, դուխ էլ ունենք: Ես իմ վիճակին էլ ՝ թևս վնասած, կարող եմ գնալ կռվելու, զինվորները բժիշկներին ասում են՝ «մեզ բուժեք, նորից գնանք, մեր հայրենիքը պահենք»», – ասաց կամավորականը:

Նա նշեց, որ հաճախ հակառակորդը թիրախավորում է առաջնագիծ սնունդ հասցնող մեքենաները.

«Հացի ավտոն հասնում էր, խփում էին: Էդ հարցն էլ որ լուծվի՝ հաղթելու ենք», – ասաց Հարություն Բաղդասարյանը:

3 պետության դեմ ենք կռվում, չեն հաղթելու մեզ, որտեղից ուզում են զենք բերեն: Հայերին չեն կարող հաղթել. կամավոր Հարություն Բաղդասարյան

Gepostet von Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն am Dienstag, 20. Oktober 2020

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ