2024 թվականին կշարունակվի ՀԽՍՀ բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցումը

Աննա Կոստանյան 11.01.2024 - 15:08
11.01.2024 - 15:08 դիտում

2024 թ.-ին կշարունակվի ՀԽՍՀ բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցումը:

ՀՀ կառավարությունն այս մասին որոշում է կայացրել հունվարի 11-ի նիստի ընթացքում:

Կառավարության որոշմամբ՝ 2024 թվականին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում կտրամադրվի մինչև 1941 թ․ հունիսի 30-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև ՀՀ կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` սահմանված կարգով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ