2024թ առաջին կիսամյակում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1,032 քրեական վարույթ. ՔԿ

Աննա Կոստանյան 13.08.2024 - 15:49
13.08.2024 - 15:49 դիտում

ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են կիսամյակային տարաբնույթ ցուցանիշների ամփոփման և վերլուծական աշխատանքները, որի շրջանակներում պատրաստված հերթական հրապարակմամբ ներկայացվում է 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների վիճակագրությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով 1032 քրեական վարույթ։

Հիշյալ քրեական վարույթներից 64-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 67 անձի  վերաբերյալ ուղարկվել է դատարան, 1-ը՝ 1 անձի վերաբերյալ ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան: 240 քրեական վարույթ կարճվել է, որից 202-ը` ռեաբիլիտացնող, իսկ 38-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 238-ով ավարտվել են վարույթային և ապացուցողական գործողությունները, 5 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 29-ը` միացվել է, 455 քրեական վարույթ փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:

Մասնավորապես, դատարան ուղարկված 64 վարույթներից 5-ը քննվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,
1-ը՝ մարդուն առևանգելու, 22-ը՝ ֆիզիկական ներգործության, 16-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 1-ը՝ ալիմենտ վճարելուց խուսափելու,
17-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 67 մեղադրյալից 18-ը  հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, 1-ը՝ խնամակալ, հոգաբարձու, 4-ը՝  ուսումնական  կամ դաստիարակչական հաստատության աշխատակից, 44-ը՝ այլ անձինք:

Դատարան ուղարկված վարույթներով 78 տուժողից  27-ը եղել են մինչև 12, 16-ը՝ 12-14, 16-ը՝ 14-16, 19-ը՝ 16-18  տարեկան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ