2022-ին Թուրքիան և Ադրբեջանը 12 համատեղ զորավարժություն են անցկացրել. Էրդողան

1.01.2023 - 20:13 դիտում

2022 թվականին Թուրքիան և Ադրբեջանը 12 համատեղ զորավարժություն են անցկացրել։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրել է Twitter-ի իր էջում՝ ամփոփելով 2022 թվականի արդյունքները։

«Ադրբեջանի հետ 12 համատեղ զորավարժություն անցկացնելով՝ մենք մեծացրել ենք մեր ռազմական հնարավորությունները»,- նշել է Էրդողանը։

Զորավարժություններին ներգրավվել են տարբեր տիպի զորքերի անձնակազմ, մարտական և ինժեներական տեխնիկա, ինչպես նաև երկու երկրների ռազմական ավիացիան, որոնք համատեղ իրականացվել են մարտական պատրաստության տարբեր առաջադրանքներ։ Մասնավորապես, կիրառվել է հրետանի, ավիացիա և այլ տեսակի զորքեր, իրականացվել է գետերի վրայով պոնտոնային կամուրջների կառուցում, ինչպես նաև դեսանտային զորքերի վայրէջքը պայմանական թշնամու թիկունքում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ