Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկման համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից Մոսկվա այցելելու հրավեր չի ստացել, Tert.am-ի հաղորդմամբ գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նշվում է, որ ճապոնական Nikkei պարբերականին տված հարցազրույցում Ալիևը նշել է, որ չի բացառում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը:
«Հանդիպումը հնարավոր է, քանի որ նման հանդիպումներ նախկինում էլ են եղել։ Եթե նման հանդիպում տեղի ունենա, ապա այն օրակարգի բովանդակությունից կախված կլինի»,- նշել է նա։