Ալիևը հայտարարել է, որ ԼՂ իրավիճակի քննարկման նպատակով Պուտինից Մոսկվա այցելելու հրավեր չի ստացել. նա չի բացառել Փաշինյանի հետ հանդիպումը

Աննա Կոստանյան 22.10.2020 - 15:48
22.10.2020 - 15:48 դիտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկման համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից Մոսկվա այցելելու հրավեր չի ստացել, Tert.am-ի  հաղորդմամբ գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նշվում է, որ ճապոնական Nikkei պարբերականին տված հարցազրույցում Ալիևը նշել է, որ չի բացառում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը:

«Հանդիպումը հնարավոր է, քանի որ նման հանդիպումներ նախկինում էլ են եղել։ Եթե նման հանդիպում տեղի ունենա, ապա այն օրակարգի բովանդակությունից կախված կլինի»,- նշել է նա։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ