Ֆրանսիական Le Monde-ի լրագրողներն Ադրբեջանի հրետակոծության տակ են ընկել Արցախում. կա երկու վիրավոր

Աննա Կոստանյան 1.10.2020 - 14:10
1.10.2020 - 14:10 դիտում

Le Monde պարբերականի լրագրողները Ադրբեջանի կողմից հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

«Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում, կա երկու վիրավոր, նախնական տվյալներով երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի»,- գրել է Մովսիսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ