Ֆիզիկական և սեռական բռնություն՝ «Զատիկ» կենտրոնում. ինչո՞ւ հարուցված չեն քրեական գործեր․ ՈՒՂԻՂ

Աննա Կոստանյան 21.07.2023 - 14:48
21.07.2023 - 14:48 դիտում

Բանախոսներ՝
🔸Մարիետա Թեմուրյան՝ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում մշտադիտարկում իրականացրած դիտորդական խմբի ղեկավար
🔸Անահիտ Խաչատրյան՝ Մարդու իրավունքների աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ
Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, ՀՀ քննչական կոմիտե։
Խնամքի հաստատություններում մշտադիտարկում իրականացնող Դիտորդական խումբը «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» կատարած երկրորդ այցելության ժամանակ կրկին խախտումներ է հայտնաբերել։
Երեխաները պատմել են ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնության դեպքերի մասին։ Արձանագրվել է, որ երեխաներին հատկացվող հիգիենայի պարագաները շատ վատ որակի են և այլն։
Հիշեցնենք՝ նույն խնդիրները Դիտորդական խումբն արձանագրել էր նաև «Զատիկ» կենտրոն կատարած առաջին այցի ընթացքում։ Սակայն բռնությունների վերաբերյալ Քննչական կոմիտեում քրեական գործ չի հարուցվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ