Քրիստոսի լաճիկյանական դիմապատկերները՝ «Սուրբ Հարության խորհրդով»

Հրաչ Սահակյան 1.04.2023 - 15:50
1.04.2023 - 15:50 դիտում

Մտավորականների կարծիքներն ուղղված են գործերին, որոնք Սուրբ Զատկին ընդառաջ ներկայացված են ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի աստվածաշնչյան թեմաներով ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսին։ Այն կայացավ Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում։ Չնայած տարիքին՝  որդու ոչ մի ցուցահանդես բաց չի թողնում Սամվել Լաճիկյանի մայրը՝ տիկին Ժենյան։ «Սուրբ Հարության խորհրդով» խորագիրը կրող ցուցահանդեսի գործերը արվեստասերին ցուցադրվում են առաջին անգամ։ Ներկայացված  նկարների ընտրանին՝ հույզեր, էմոցիաներ ու զգացողություններ,  վրձնել է ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանը 1996 թվականից մինչ օրս։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ