Վերջին երկու շաբաթում հանրապետությունում Քովիդ 19-ով վարակման դեպքերի զգալի աճ է գրանցվել:Պատճառները պարզ են՝ սահմանափակումների թուլացումն ու քաղաքացիների՝ մեղմ ասած համաճարակային իրավիճակի ոչ լուրջ վերաբերմունք:Հանրապետությունում համավարակի երրորդ ալիքն է սկսվել:Ոլորտի ներկայացուցիչներն ու անձամբ նախարարն է նշում՝ անվտանգության կանոնների պահպանումը համավարակի թուլացման առաջնային պայմանն է:Դիմակների համատարած կրումը կրկին պարտադիր է: