Քիմ Քարդաշյանի ընտանիքի մասնակցությամբ ռեալիթի շոուն փակվում Է

Աննա Կոստանյան 9.09.2020 - 14:45
9.09.2020 - 14:45 դիտում

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցնցել Է իր երկրպագուներին՝ Twitter-ում հայտարարելով, որ Keeping Up With the Kardashians՝ Քարդաշյան ընտանիքի մասին կուլտային ռեալիթի շոուն փակվում Է 14 տարի եթերում լինելուց հետո: Դա վերջնականապես տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին, երբ կթողարկվի եզրափակիչ եթերաշրջանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«14 տարի անց, 20 եթերաշրջաններ, հարյուրավոր Էպիզոդներ եւ մի քանի լրացուցիչ շոուներ. մենք ամբողջ ընտանիքով որոշել ենք ավարտել այդ հատուկ ճանապարհորդությունը,-ասվում Է համատեղ հայտարարության մեջ:-Մենք անսահմանորեն շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեզ հետեւել են այս բոլոր տարիների ընթացքում՝ ինչպես լավ, այնպես Էլ դժվարին ժամանակներում»:

Ռեալիթի շոուն Քիմին եւ նրա հարազատներին, այդ թվում քույրերին՝ Քորթնիին, Քլոեին, Քայլիին եւ Քենդալին, օգնել են համաշխարհային ճանաչում ձեռք բերել եւ հաջող կարիերա ստեղծել նորաձեւության եւ գեղեցկության աշխարհում:

Ու թեեւ «Քարդաշյան ընտանիքի» ռեալիթի շոուն ավարտվելու համար լուրջ պատճառներ չեն եղել, Daily Mail-ում ճշտում են, որ ծրագրի կազմակերպիչները հարգում են հեռուստաաստղերի որոշումը:

Այս բոլոր տարիների ընթացքում շոուում պատմել են կալիֆոռնիական նշանավոր ընտանիքի անձնական եւ մասնագիտական կյանքի հանգուցային իրադարձությունների մասին: Քարդաշյաններն իրենց էպիզոդներում պատմել են նաև 2015թ. և 2019թ. Հայաստան այցերի մասին:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ