Փրկարարները երկու տան նկուղներից հեռացրել են մոտ 9 տոննա ոռոգման ջուր

Աստղիկ Խաչատրյան 31.05.2021 - 22:15
31.05.2021 - 22:15 դիտում

Մայիսի 31-ին, ժամը 06:31-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ոռոգման ջուրը լցվել է Սարդարապատ գյուղի 26-րդ փողոցի տներից մեկի նկուղը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ջրալցվել է նաև հարակից տան նկուղը։ Փրկարարները երկու տան նկուղներից հեռացրել են մոտ 9 տոննա ոռոգման ջուր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ