Փրկարարա-որոնողական աշխատանքները դանդաղ են ընթանում, խորքում կրակը չի մարել, փլատակների տակ կարող են լինել ողջ մնացած մարդիկ․ Լևոն Սարդարյան

14.08.2022 - 19:47 դիտում

Փրկարարա-որոնողական աշխատանքները դանդաղ են ընթանում, քանի որ, ենթադրաբարա, փլատակների տակ կարող են լինել ողջ մնացած մարդիկ։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

«Քանի որ նույն հարցն ինձ պարբերաբար տրվում է ու քանի որ դեպքի վայրում անձամբ հետևում եմ փրկարարական աշխատանքներին, էսպես պատասխանեմ։

Փրկարարա-որոնողական աշխատանքները դանդաղ են ընթանում, քանի որ, ենթադրաբար, փլատակների տակ կարող են լինել ողջ մնացած մարդիկ, ինչը հնարավորություն չի տալիս ծանր տեխնիկա գործի դնել։ Աշխատանքներն իրականացվում են ձեռքով։ Որոշակի պարբերականությամբ հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով։

Միաժամանակ՝ խորքում կրակը չի մարել և թունավոր ծուխը թույլ չի տալիս մոտենալ պայթյունի էպիկենտրոնին։

Աստված պահապան ողջ մնացածներին»,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։

Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տասնմեկ մարտական հաշվարկ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ