Փոփոխվել է Հյուսիսային մաքսատուն-վարչության աշխատանքային գրաֆիկը

Աննա Կոստանյան 23.05.2023 - 14:09
23.05.2023 - 14:09 դիտում

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, փոփոխություն է կատարվել Հյուսիսային մաքսատուն-վարչության աշխատանքային գրաֆիկում:

Մասնավորապես, 2023 թվականի մայիսի 22-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ, Հյուսիսային մաքսատուն-վարչությունում սահմանվել է հնգօրյա աշխատանքային շաբաթ, ժամը՝ 09:00-ից մինչև 21:00-ն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ