Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրենին

Աննա Կոստանյան 30.09.2021 - 15:18
30.09.2021 - 15:18 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեին:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համագործակցությունն առանցքային մի շարք ոլորտներում: Հատկապես ընդգծվել է Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք աջակցության շրջանակներում ՎԶԵԲ-ի հետ համագործակցության կարևորությունը, մասնավորապես՝ ՓՄՁ-ներին ֆինանսների հասանելիության նպատակով ֆինանսական գործիքների մշակման, Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման, ինչպես նաև թվայնացման ուղղությամբ տարվող աշխատանքների իրականացման և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել կապիտալի շուկայի զարգացման և ՊՄԳ (պետություն-մասնավոր գործընկերություն) գործիքակազմի ակտիվացման անհրաժեշտության շուրջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ