Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի գյուղերից մեկի եկեղեցուն հարակից «Եղևնիներ» կոչվող վայրում ծառից կախված դի կա։
Ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Սյուզաննա Տ․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Սյուզաննա Տ․-ի մոտ հայտնաբերվել է նամակ՝ ուղղված մորը, աղջիկը երեկ, ժամը 15։00-ի սահմաններում տնից դուրս էր եկել և չէր վերադարձել։