Տաջիկստանի երեք քաղաքացի, որոնց մասին լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնում էին, թե մասնակցել են «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչությանը, ներգրավված չեն Ռուսաստանում հանցագործությունների կատարման մեջ: Այդ մասին հայտնեն է Տաջիկստանի ՆԳՆ-ն։
Նշվում է, որ նրանցից երկուսը գտնվում են Հանրապետությունում, մեկն աշխատում է Ռուսաստանում՝ Սամարայում։