Գյումրու շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի սան Վոլոդյա Թորսյանը գերազանց մրցաշրջան է անցկացնում: Նա ընդամենը 12 տարեկան է, սակայն հասցրել է փայլել մի շարք կարեւոր ստուգատեսներում ու վաստակել է աշխարհի այդ տարիքային առաջնության մասնակցության ուղեգիրը: