Վերին Լարսում հերթեր են. մաքսային կցորդը բացատրել է պատճառը

Աննա Կոստանյան 5.07.2024 - 16:37
5.07.2024 - 16:37 դիտում

Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճանապարհին հերթերի պատճառը զբոսաշրջային սեզոնի սկիզբն է:

Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

Ավելի վաղ սոցցանցերում օգտատերերը հայտնել էին, որ սահմանին մի քանի կիլոմետր ձգվող հերթեր են։

«Հերթեր կան, և դրա պատճառը տուրիստական սեզոնի սկիզբն է: Մարդատար և ուղևորատար ավտոմեքենաների հոսքը զգալի աճել է, ինչը հանգեցրել է որոշակի կուտակումների: Խցանման մեջ գտնվող բեռնատարների քանակ չեմ կարող ասել, քանի որ ճանապարհին գտնվող բեռնատարների մեծ մասը 1-3 օր է, ինչ լքել են ՀՀ սահմանը, և դրանց մեծ մասը դեռ գտնվում է ճանապարհին»,- ասաց Հակոբյանը:

Ներկա պահին Ռազմավիրական ճանապարհը Ռուսաստանը Հայաստանին կապող միակ ցամաքային ուղին է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ