Գագիկ Մկրտչյանը մեկն էր այն հայորդիներից, որն ընկավ հանուն հայրենիքի: Մոր խոսքով՝ Գագիկը Ռուսաստանի Դաշնությունում է ապրել ու մեծացել, կարող էր նաեւ խուսափել պարտադիր ժամկետային զինծառայությունից, բայց որոշումը կայացված է. նա եկավ ու ծառայեց Հայաստանում: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Գագիկը ընդամենը մեկ ամսվա ծառայող էր, երբ սկսվեց արյունալի պատերազմը: Թշնամու դեմ աննահանջ կռիվ տալով՝ Գագիկն ու զինընկերները շրջափակման մեջ են ընկնում հոկտեմբերի 11-ին: