«Վերադարձրեք հայրիկիս», «Մենք ուզում ենք մեր պապային». անհետ կորած տղաների երեխաները ՀՀ կառավարության շենքի դիմաց

Աննա Կոստանյան 11.02.2021 - 17:11
11.02.2021 - 17:11 դիտում

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Այս անգամ նրանց հետ էին նաև անհետ կորած տղաների երեխաները։ Նրանց ձեռքին պաստառներ էին՝ «Վերադարձրեք հայրիկիս», «Մենք ուզում ենք մեր պապային» գրվածքներով։ Ակցիայի մասնակիցները ցանկանում են , որ իրենց հետ խոսի մեկը, ով այս հարցին կկարողանա լուծում տալ։ Եթե իշխանությունը կարճ ժամկետներում հստակ գործողություններ չձեռնարկի, ասում են, իրենք իրենց միջոցներով կսկսեն հարցը լուծել։ Ծնողները նշել են, որ բոլորի հետ հանդիպել են, սակայն այդպես էլ արդյունք չեն տեսել։

«Վերադարձրեք հայրիկիս», «Մենք ուզում ենք մեր պապային». անհետ կորած տղաների երեխաները ՀՀ կառավարության շենքի դիմաց

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ