Վարչապետ Փաշինյանը Երևանում ներկա է եղել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը

Աստղիկ Խաչատրյան 23.05.2023 - 21:34
23.05.2023 - 21:34 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է եղել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Ներդրումային ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, Enterprise Armenia ներդրումների աջակցման հիմնադրամի օժանդակությամբ:

Ծրագրի պատասխանատուները նշել են, որ տեխնոլոգիական կենտրոնն ունենալու է 158 000 քմ ընդհանուր տարածք, առաջարկելու է 3000 աշխատատեղ, բաղկացած է լինելու 22 հարկից և ներառելու է 34 000 քմ գրասենյակային տարածքներ:

Կենտրոնը կներառի նաև գիտակրթական կենտրոն, ցուցահանդեսների սրահ, կոնֆերանս դահլիճ, միջոցառումների դահլիճ, հյուրանոց և այլն: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 125 մլն դոլար:
Տեխնոպարկը հիմնվում է BOMA (Շինությունների սեփականատերերի և կառավարիչների միջազգային ասոցիացիա) չափանիշերին համապատասխան, իսկ նախագծման և կառուցման աշխատանքներն իրականացվում են LEED-ի (Էներգիայի և շրջակա միջավայրի նախագծման առաջնորդություն) պահանջների պահպանմամբ։ Համալիրը տեխնոլոգիական հագեցվածությամբ բազմաֆունկցիոնալ կենտրոն է:

Ծրագրի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին կառավարության և Enterprise Armenia ներդրումների աջակցման հիմնադրամի նպաստի և նախագծի իրականացման սահուն ընթացքի համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ