Վարչապետը շնորհավորեց Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

1.09.2022 - 12:18 դիտում

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

«Շնորհավորում եմ բոլորիս և առաջին հերթին մեր սիրելի աշակերտներին, ուսանողներին, սովորողներին, ուսուցիչներին, դասախոսներին սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առիթով:

2022 թվականի հուլիսի 28-ին Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը պետք է քննարկվի և վերջնական տեսք ստանա Ազգային ժողովում:

Ծրագրի մեջ նախանշված են մեր միջնաժամկետ անելիքները նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձրագույն և հետբուհական կրթության բնագավառներում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ փաստաթղթի բարեհաջող իրագործումը երաշխավորելու է Հայաստանի ապագան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ