Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի նախագահին

Գոհար Ստեփանյան 16.09.2020 - 11:38
16.09.2020 - 11:38 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Անկախության օրվա առթիվ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մեքսիկայի բարեկամ ժողովրդին՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Մեքսիկայի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Հուսով եմ, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համատեղ ջանքերով առավել ամրացնել հայ-մեքսիկական փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,-ասված է ուղերձում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ