Վարչապետը Արտաքին հետախուզության ծառայությանն առաջադրել է կոնկրետ խնդիրներ ու տվել հանձնարարականներ

Աննա Կոստանյան 29.01.2024 - 16:53
29.01.2024 - 16:53 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարության և ծառայողների հետ։ Վարչապետին զեկուցվել է ծառայության ձևավորման աշխատանքների ընթացքն ու 2024 թվականի գործունեության ծրագիրը։

Մտքեր են փոխանակվել ժամանակակից մարտահրավերների հասցեագրման, ինչպես նաև պետության զարգացման գործում Արտաքին հետախուզության ծառայության անելիքների մասին։

Վարչապետը Ծառայությանն առաջադրել է կոնկրետ խնդիրներ ու տվել հանձնարարականներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ