«Սև աղբյուր» սարում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակում

Աննա Կոստանյան 11.09.2024 - 10:58
11.09.2024 - 10:58 դիտում

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաբույնք գյուղի «Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն իջեցրել են Վ․ Խ․-ի դին (ծնված 1964 թ․) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ