Ստամբուլում՝ դատարանի շենքի մոտ, հրաձգության հետևանքով 6 մարդ է տուժել, հարձակվողները սպանվել են

Աննա Կոստանյան 6.02.2024 - 17:37
6.02.2024 - 17:37 դիտում

Ստամբուլում հարձակում է տեղի ունեցել Չաղլայան դատարանի դարպասների դիմաց գտնվող անցակետի վրա։

Հարձակվողները տղամարդ և կին են եղել: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանք կրակ են բացել անցակետի ուղղությամբ, տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հարձակվողները սպանվել են։ Վիրավորվել է 6 մարդ, այդ թվում՝ ոստիկանության 3 աշխատակից և 3 քաղաքացիական անձ։

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայայի տվյալով՝ հարձակվողները «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատ» կազմակերպության անդամներ են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ