Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն առաջին ոսկե մեդալը նվաճեց Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Մեր 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը եզրափակիչ մրցամարտում 4:0 հաշվով հաղթեց վրացի ըմբիշ Դմիտրի Խաչիձեին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Քիչ հետո ոսկե մեդալի համար մրցամարտ կանցկացնի նաև մեր 67կգ քաշային Աշոտ խարատրյանը, որը կհանդիպի Վրաստանի մեկ այլ ըմբիշ Նիկա Բրոլաձեի հետ: