Բջնիի Սուրբ Աստվածածին վանք, գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Բջնի գյուղի հյուսիսային եզրին։
1031 թվականին վանքը հիմնադրել ու Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և, Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի ու Հովհաննես Սմբատ թագավորի հրամանով, այստեղ եպիսկոպոսական աթոռ հաստատել։ Բջնիի Սուրբ Աստվածածին վանքի թեմը տարածվել է Սևանա լճից մինչև Ախուրյան գետը, Գուգարքից մինչև Բջնի։
Մանրամասները՝ տեսանյութում: