Սոցապահովության ծառայություն, բժշկասոցիալական փորձաքննություն, զբաղվածության գրասենյակներ ու սոցաջակցության գործակալություններ. այս կառույցների հետ քաղաքացիների շփումը մեկ հասցեում կազմակերպելու գաղափարը գործնական փուլ մտավ 2019 թվականին։ Իսկ այս տարի արդեն օրենքով դրանք վերակազմակերպեցին և մարդկանց ազատեցին թղթաբանական քաշքշուկից։
Հայաստանում հիմա սոցծառայություններ մատուցող 49 տարածքային գրասենյակներ են գործում, ժամանակի ընթացքում դրանք կընդլայնվեն, կներդրվի նաև միասնական տեղեկատվական համակարգ։
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: