Սեպտեմբերի 18-ի դրությամբ կարմրուկի հաստատված դեպքերի թիվը 431 է. հոսպիտալացված քաղաքացի չկա

Աննա Կոստանյան 18.09.2023 - 13:00
18.09.2023 - 13:00 դիտում

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում կարմրուկով պայմանավորված իրավիճակը:

Ըստ այդմ՝ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 431 է, որից 301-ը երեխաներ են, 130-ը՝ մեծահասակ: Հոսպիտալացված քաղաքացի չկա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ