Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն բերվեց 2016 թվականին: Դեռ այն ժամանակ շարժառիթը որմնանկարը վերջնական քայքայումից փրկելն էր: «Սարերումը» հարմարեցվեց թատրոնի ճեմասրահում` պատուհանների առջեւ, կապվեց սյուներին՝ ժամանակավոր այնտեղ թողնելու նախապայմանով, քանի դեռ չէր գտնվել հարմար տեղ որմնանկարի մշտական տեղակայման համար: Արդեն 7 տարի որմնանկարը դրամատիկականի ճեմասրահում է: Ստացվել է այնպես, որ պատմությունը կրկնվում է, որմնանկարը կրկին փրկման կարիք ունի: