Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները Մարտակերտ քաղաք են հասցրել սննդի և առաջին անհրաժեշտության իրերի հումանիտար հավաքածուներ:
Սննդամթերքն ու առաջին անհրաժեշտության իրերը փոխանցվել են փախստականներին, որոնք վերադարձել են իրենց տները, և բնակավայրի այլ կարիքավոր բնակիչներին:
Մի քանի հարյուր ընտանիքներ ստացել են մարդասիրական փաթեթներ, որոնք պարունակում են սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր:
Ռուս խաղաղապահների օգնությամբ ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի տարածքներում վերականգնվում են կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ:
Շուշիի արևմտյան մատույցներում էլեկտրահաղորդման գծերը վերականգնելու համար ավարտվել են վերանորոգման աշխատանքները:
Ապահովվել է էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը 24 բնակավայրերում, որոնցում ապրում է ավելի քան 10 հազար մարդ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության Ստեփանակերտի և Մարտակերտի բժշկական ստորաբաժանումների մասնագետները շարունակում են բժշկական օգնություն ցուցաբերել բնակչությանը:
Հիմնականում ռուս ռազմական բժիշկներին դիմում են քրոնիկ հիվանդություններով տառապող տեղի բնակիչները, որոնք հակամարտության սրման ընթացքում զրկվել են որակյալ բժշկական օգնություն և անհրաժեշտ դեղեր ստանալու հնարավորությունից:
Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են տրամադրել 529 քաղաքացու, այդ թվում՝ 63 երեխայի: