Ռուսաստանցիների մուտքը ԵՄ արգելելու գաղափարը «նացիստական քաղաքականության դրսևորում» է. Շոյգու

20.08.2022 - 17:16 դիտում

Ռուսաստանի բոլոր քաղաքացիների մուտքը Եվրամիության երկրներ արգելելու գաղափարը «նացիստական քաղաքականության դրսևորում» է՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Այսօր մենք տեսնում ենք նացիստական քաղաքականության ևս մեկ վառ դրսևորում, երբ եվրոպական բարձր ամբիոններից ակտիվորեն տարածվում է ռուսատյաց գաղափարը՝ բոլոր ռուսաստանցիներին արգելելու մուտք գործել Եվրամիության երկրներ»,- ասել է Շոյգուն Միջազգային առաջին հակաֆաշիստական կոնգրեսի լիագումար նիստում:

×
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ