Հնդկաստանին C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պարտավորագրի կատարումն ընթանում Է ըստ գրաֆիկի. Նյու Դելին այդ համալիրների առաջին գունդը կստանա մինչեւ տարեվերջ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Դրոժովը՝ հանդես գալով Aero India-2021 ցուցահանդեսի ընթացքում:
«С-400 զենիթահրթիռային համակարգի (ԶՀՀ) Հնդկաստան մատակարարումն իրականացվում Է ըստ գրաֆիկի: Առաջին գունդը ենթադրվում Է մատակարարել մինչեւ ընթացիկ տարվա վերջը»,-ասել Է նա:
Դրոժովը հիշեցրել Է, որ հունվարին Ռուսաստան Էին ժամանել հնդիկ մասնագետները եւ ձեռնամուխ եղել C-400-ի վրա աշխատանքի ուսուցմանը:
2018 թվականի հոկտեմբերին Մոսկվան եւ Նյու Դելին պարտավորագիր են ստորագրել ավելի քան հինգ միլիարդ դոլար արժողությամբ C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի հինգ գնդի կոմպլեկտ մատակարարելու համար:
Այդ գործարքը խոշորագույնն են համարել «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի ողջ պատմության ընթացքում: Արտահանական ԶՀՀ-ի համար հաշվարկները կատարվելու են ազգային արժույթներով: Սպասվում Է, որ մատակարարումները կավարտվեն մինչեւ 2023 թվականի ապրիլ: