Գյումրու Մտորումների թատրոնում արտասովոր բեմադրություն Է, թատերակազմում դերասաններ չկան, փոքրիկները Ռուսական տան կողմից կազմակերպած ամառային դպրոցի մասնակիցներն են, որոնք նաև ռուսական դպրոցների աշակերտներն են: Գյումրու Մտորումների թատրոնի հյուրընկալ հարկի տակ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց իր փորձն ու խոսեց բոլորիս կյանքում թատրոնների կարևոր դերի մասին։ Գյումրիում Ռուսական տան տնօրենի խոսքով` համագործակցությունը առաջին անգամ չէր։