Ռումինիայի ՊՆ տվյալով՝ ռուսական ԱԹՍ է հայտնվել ռումինական տարածքում

9.09.2024 - 20:21 դիտում

Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կրկին Ռուսաստանի կողմից արձակված կամիկաձե անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել Դանուբի ռումինական ափին։

Նախարարության տվյալով՝ բեկորները հայտնաբերվել են կիրակի Պերիպրավա գյուղի մոտ՝ Ուկրաինայի Դանուբյան նավահանգիստների վրա «Շահեդների» հերթական հարձակումից հետո: Եվս մեկ անօդաչու թռչող սարքի բեկորներ են փնտրում հանրապետության մեկ այլ տարածքում:

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դանուբյան նավահանգիստների ուղղությամբ արձակված և Ուկրաինական ՀՕՊ-ի խոցած «Շահեդներն» արդեն մի քանի անգամ ընկել են ռումինական կողմում։

Ռուսաստանի տարածքից անօդաչու թռչող սարքեր են հայտնվել նաև Լատվիայի տարածքում: Ըստ լատվիացի զինվորականների՝ պայթուցիկներով հագեցած ԱԹՍ-ն թռել է Բելառուսից։ Նրանք նաև ենթադրում են, որ դրոնը պատահաբար է հայտնվել Լատվիայում: Հանրապետության ազգային զինված ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ Լատվիայի իշխանությունները երկրի տարածքում ռուսական անօդաչու թռչող սարքի անկումը չեն համարում ռազմական էսկալացիա, բայց կուժեղացնեն հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ