Դեկտեմբերի 26-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի միջև: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքից:
Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է՝ կողմերը շարունակել են մտքեր փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ:
Առանձնակի ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկմանը` այս տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից ստորագրված հայտարարության դրույթների կատարման համատեքստում: