ՌԴ առողջապահության նախարարը Հայաստանին տրամադրել է Covid-19-ի պատվաստանյութի օրինակներ

Աննա Կոստանյան 21.11.2020 - 13:43
21.11.2020 - 13:43 դիտում

Ռուսաստանից Հայաստան են բերվել COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ:

Երևանում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում՝ ՀՀ-ին շարժական լաբորատորիայի նվիրատվության միջոցառմանը այս մասին հայտնեց ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Այսօր մենք բերել ենք ռուսական պատվաստանյութի օրինակներ»,-ասաց նախարարը՝ իր հայ գործընկերոջը փոխանցելով պատվաստանյութի օրինակները:

Ռուսաստանն աշխարհի առաջին երկիրն էր, որ հայտարարեց կորոնավիրուսի պատվաստանյութի պաշտոնական գրանցման մասին։ Այդ երկրում արդեն սկսել են պատվաստման գործընթացը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ