Հանրային հեռուստաընկերության աշխատակից Պողոս Հակոբյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ և զոհվել պաշտպանական մարտերում, հայտնում են հեռուստաընկերությունից։
«Հանրային հեռուստաընկերությունն Արցախի և Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմի առաջին ժամերից եղել է Արցախում։ Հանրայինի բազմաթիվ աշխատակիցներ ոչ միայն մասնագիտական պարտքն են կատարել, այլև մեկնել են առաջնագիծ՝ Հայրենիքը պաշտպանելու։
Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին», – նշված է ծանուցման տեքստում։
Հանրային հեռուստաընկերությունն Արցախի և Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմի առաջին ժամերից եղել է Արցախում։ Հանրայինի…
Gepostet von Առաջին ալիք am Donnerstag, 15. Oktober 2020