Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել Ղարաբաղում ռազմական գործողություններին գրոհայինների մասնակցությունից

Հրաչ Սահակյան 14.10.2020 - 22:41
14.10.2020 - 22:41 դիտում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնել է Կրեմլը:

Նրանք կողմ են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի շուրջ քաղաքական գործընթացների ակտիվացմանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակումների հիման վրա:

Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանից Ղարաբաղում ռազմական գործողություններին գրոհայինների մասնակցության կապակցությամբ:

Երկու կողմերը վերահաստատել են հումանիտար զինադադարը պահպանելու կարևորությունը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում:
Նրանք ընդգծել են համերաշխության ջանքերի անհապաղ անհրաժեշտությունը՝ հնարավորինս շուտ արյունահեղությունը դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը խաղաղ կարգավորման տեղափոխելու համար:
Հույս կա, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական ներդրում կունենա հակամարտության լիցքաթափման գործում:
Հեռախոսազրույցը նախաձեռնել է թուրքական կողմը:
0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ