Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել, գրում է ria.ru-ն։
Պուտինի՝ Խաղաղության մրցանակի առաջադրման հայտը սեպտեմբերի 9-ին Օսլոյում գտնվող Նոբելյան կոմիտե է ուղարկել ակադեմիկոս, գրող Սերգեյ Կոմկովը։
«Հայտն ուղարկվել է այս տարվա սեպտեմբերի 9-ին, և սեպտեմբերի 10-ին Օսլոյում գտնվող Խաղաղության Նոբելյան կոմիտեն ընդունել է այն»,- ասել է Կոմկովը «2021 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին» մամուլի ասուլիսի ժամանակ։
Ակադեմիկոսը հավելել է, որ ռուսական հայտը ստանալուց անմիջապես հետո ամերիկյան կողմը Նոբելյան մրցանակի է առաջադրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: