«Պերմյակովը մենակ չի գործել». սպանությունից 6 տարի անց Ավետիսյան քույրերի պահանջը նույնն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աննա Կոստանյան 12.01.2021 - 15:34
12.01.2021 - 15:34 դիտում

Գյումրեցի Ավետիսյանների սպանությունից 6 տարի է անցել. 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել էր Ավետիսյանների տուն եւ հրազենից սպանել ընտանիքի 6 անդամներին, իսկ 7 օր անց հիվանդանոցում մահացավ ընտանիքի կրտսեր անդամը՝ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը։
6 տարի անց հարազատները դժվարությամբ բացում են արդեն խարխուլ ու քանդված տան դուռը: Ոչ մի հարց ու պատասխան չի գտել. նշում է ընտանիքի ավագ դուստր Լուսինե Ավետիսյանը: Ռուսաստանի Դաշնությանը փոխանցված Պերմյակովը մենակ չի գործել, հանցագործության առեղծվածները, ըստ քույրերի, դեռեւս անհայտ են:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ