ԱՄՆ պաշտպանության նախարարության մի պաշտոնյա, որը նախընտրել է անանուն մնալ, Sky News Arabia-ին ասել է, որ տեղեկությունները, թե Թուրքիան Ադրբեջան է տեղափոխում սիրիացի հարյուրավոր վարձկանների, «ստուգված են և ճիշտ են»։
Նա Ղարաբաղյան հակամարտության բռնկումը բնութագրել է որպես «փոքր, սակայն մեծ հետևանքներով պատերազմ»՝ լի ՆԱՏՕ երկրների, տարածաշրջանային անվտանգության և միջազգային էներգետի շուկայի անվտանգության համար լայն մարտահրավերներով։
Լրատվամիջոցի ԱՄՆ կառավարական աղբյուրները հայտնել են, որ Կոնգրեսի անդամները գուցե առաջիկա օրերին առաջարկեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատասախանատվության ենթարկել` ԼՂ հակամարտության հարցում քաղաքականության համար։ Այնպես որ, չի կարելի բացառել Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։