Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Աննա Կոստանյան 19.03.2024 - 17:08
19.03.2024 - 17:08 դիտում

Մարտի 11-ից 18-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4848 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 238 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 177, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 231 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 34, չամրակապված վարելու՝ 724, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 225, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 139, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 624 և 1829 այլ իրավախախտումներ։ 114 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 198-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 93-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 172-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 58 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15001 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 215 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 189, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 776 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 77, չամրակապված վարելու՝ 2908, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 203, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 394, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 96, արագության գերազանցման՝ 2098 և 4126 այլ իրավախախտումներ։ 316 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1500-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1259-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 38-ը՝ բեռնատարներ, 363-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 37 անձ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ