Երկու տարվա դադարից հետո մարզում վերսկսվել է ուսուցիչների պարտադիր ատեստավորման գործընթաց, որն այժմ իրականացվում է այլընտրանքային եղանակով:Կրթության ազգային ինստիտուտի լուծարումից հետո մրցութային կարգով ատեստավորում կազմակերպելու լիցենզիա ստացել են 48 կազմակերպություններ: Մարզում ուսուցիչների ատեստավորմանը մասնակցում է նաեւ Շիրակի պետական համալսարանը: