Չավուշօղլուն աջակցություն է հայտնել Բայրամովին

Աննա Կոստանյան 10.10.2020 - 16:47
10.10.2020 - 16:47 դիտում

Ermenihaber:Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Կողմերը քննարկել են Մոսկվայում կայացած հանդիպումը։ Չավուշօղլուն Բայրամովին հայտնել է, որ Թուրքիան միայն աջակցելու է Ադրբեջանի ընդունած որոշումներին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին նախօրեին հրավիրել էր Մոսկվա։ ՌԴ արտգործնախարարի միջնորդությամբ ընթացած բանակցություններում հակամարտող կողմերը մարդասիրական նպատակով հրադադար հաստատելու հարցի շուրջ համաձայնության են հասել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ