ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին X-ի իր միկրոբլոգում գրառումներ է արել՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի և ԱԽ քրտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումներին։
«Ուրախ եմ մեկնարկել իմ այցը Հարավային Կովկաս` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստանի բարեփոխումների օրակարգի քննարկումով»,- գրել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը՝ հրապարակելով լուսանկար վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Մեկ այլ գրառմամբ ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը նշել է, որ տարածաշրջանային անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ արդյունավետ քննարկում է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։