Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում. Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է

Աննա Կոստանյան 27.12.2024 - 19:15
27.12.2024 - 19:15 դիտում

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Աշտարակի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մետր, Արտաշատի տարածաշրջանում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։

Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ